Արդեն պարզվել է հունվարի 15-ին, ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում տեղի ունեցած ավտովթարի վարորդների եւ ուղեւորի ինքնությունը: Այսպիսով, «Մերսեդես» մակնիշի 79 UP 999 համարանիշի ավտոմեքենան վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Արկադի Սահակյանը, իսկ «Աուդի» մակնիշի 24 UU 239 համարանիշի մեքենան` նույն քաղաքի բնակիչ, 23-ամյա Խաչատուր Էմիրզանյանը:

Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի բժիշկ-վնասվածքաբան Գեւորգ Քարամյանը NEWS.am ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ավտովթարի հետեւանքով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Դավիթ Խաչատրյանը, ով գտնվել է «Աուդի» մակնիշի մեքենայում: Տուժածի մոտ հայտնաբերվել է գլխի սալջարդ: Ստանալով առաջին բուժօգնություն, երիտասարդը դուրս է գրվել:

 

Տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի