Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Անժելա Ռեյները հինգշաբթի օրը կստորագրի նախկինում հայտարարված համաձայնագիրը՝ Ուկրաինային ավելի քան 5000 Thales զենիթային հրթիռ մատակարարելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։
Ստորագրումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա Հռոմում, որտեղ տեղի է ունենում Ուկրաինայի վերակառուցման համաժողովը։ Հրթիռների փոխանցման ծրագրերի մասին առաջին անգամ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը մարտի 2-ին։





























