Politico պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆրանսիան հրաժարվում է մասնակցել ԱՄՆ-ի նախաձեռնությանը, որի շրջանակում Ուկրաինային զենք է տրամադրվելու եվրոպական երկրների ֆինանսավորմամբ։

Թերթը պարզաբանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց հանդես է գալիս այն բանի օգտին, որ եվրոպացիները խրախուսեն իրենց սեփական պաշտպանական արտադրությունը և զենք գնեն միայն եվրոպական արտադրողներից։

«Հենց այս պատճառով Փարիզը չի միանա ԱՄՆ-ից զենք գնելու նախաձեռնությանը», — գրում է պարբերականը։