Յամալո-Նենեցական ինքնավար օկրուգի ղեկավար Դմիտրի Արտյուխովը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ներգաղթյալներին արգելվելու է աշխատել շրջանի առևտրի ոլորտում, ինչպես նաև ավտովերանորոգման արհեստանոցներում, հաղորդում է argumenti.ru-ն։

Մասնավորապես, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից արտոնագրերով աշխատող օտարերկրացիներին (Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի հանրապետությունների քաղաքացիներին) կարգելվի աշխատել բոլոր տեսակի գործունեություններում՝ «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգում»։