Անվտանգության երաշխիքների մասին հարցին Թրամփը հայտարարել է. «Անվտանգության հարցերում վիթխարի օգնություն կլինի։ Շատ օգնություն կլինի։ Դա լավ կլինի։ Նրանք պաշտպանության առաջին գիծն են, քանի որ այնտեղ են։ Դա Եվրոպան է։ Բայց մենք նույնպես օգնելու ենք նրանց։ Մենք կներգրավվենք»։
Թեև ԱՄՆ ներկայացուցիչները խոստացել են Ուկրաինային տրամադրել 5-րդ հոդվածի անվտանգության երաշխիքներ, պարզ չէ, թե դա ինչ է նշանակում։
«Մենք կաշխատենք բոլորի հետ և կհամոզվենք, որ... դա արդյունավետ կլինի։ Մենք կաշխատենք Ռուսաստանի հետ։ Մենք կաշխատենք Ուկրաինայի հետ։ Մենք կհամոզվենք, որ դա արդյունավետ կլինի»,- ընդգծել է նա, հաղորդում է Reuters-ը։



























