Եթե Վաշինգտոնում բանակցությունները լավ ընթանան, կհաջորդի եռակողմ հանդիպում Զելենսկու և Պուտինի մասնակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Զելենսկին հայտարարել է նաև, որ պատրաստ է եռակողմ համագործակցության։
Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել Թրամփին «ուկրաինացի երեխաների» մասին Մելանյա Թրամփի նամակը փոխանցելու համար, և ինքն էլ Թրամփին է հանձնել Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայի նամակը, գրում է DW-ն։





























