Լրագրողը նախագահ Թրամփի հետ բանակցությունների համար ԱՄՆ ժամանած Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հարցրել է՝ անվտանգության ինչ երաշխիքներ է նա անկնալում Թրամփից։
«Ամեն ինչ»,- նշել է Ուկրաինայի նախագահը, հաղորդում է Reuters-ը։
Նա զորավարժանքները և հետախուզական տվյալների փոխանակումն անհրաժեշտ հիմնական բաղադրիչներ է անվանել ուկրաինական բանակի հզորացման համար։
Հարցին՝ րդյոք ԱՄՆ-ն կպարտավորեցնի Ուկրաինային ապահովել ՆԱՏՕ-ի նման պաշտպանություն, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ՝ կարո՞ղ եք դա այդպես անվանել։ Այս պահին մեզ սպասում են մարդիկ մյուս սենյակում։ Նրանք բոլորը Եվրոպայից են, ազդեցիկ մարդիկ Եվրոպայում, և նրանք ցանկանում են ապահովել պաշտպանություն, նրանք շատ վճառականորեն են տրամադրված դրա նկատմամբ։ Եվ մենք դրանում օգնելու ենք նրանց»։





























