ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի հասնելու համար հրադադարի անհրաժեշտություն չկա, հաղորդում է Sky News-ը։
«Չեմ կարծում՝ հրադադարի անհրաժեշտություն կա։ Գիտեք, եթե նայեք այս տարի կնքված իմ վեց համաձայնագրերին, ես հրադադարներ չեմ կնքել։ Վերջին երկու ամիսների ընթացքում մենք ավելի շատ առաջընթաց ենք գրանցել այս պատերազմը լուծելու համար, քան նրանք՝ չորս տարվա ընթացքում»,- պնդել է նա։
Թրամփը խոստացել է «օգնել» Եվրոպային ապահովել Ուկրաինայի պաշտպանությունը պատերազմի ավարտից հետո։ ԱՄՆ նախագահը մերժել է այն միտքը, որ դա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցության «ճանապարհի վերջն» է։





























