Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակման աշխատանքային խումբը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ նրանց տեղեկությունների, խմբի կազմում կընդգրկվեն ազգային անվտանգության հարցերով խորհրդատուներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։ Ընդ որում, ԱՄՆ-ն քննարկումների գործընթացում կունենա «համակարգող» դեր։

Եվրոպացի պաշտոնյաները WSJ-ին հայտնել են, որ անվտանգության երաշխիքները կներառեն ռազմական ներկայություն, հակաօդային պաշտպանության ապահովում, սպառազինության մատակարարումներ և «մարտական գործողությունների դադարեցման վերահսկողություն»։ Ինչպես պարզաբանել են աղբյուրները, «մի շարք եղանակներ կան», որոնցից ԱՄՆ-ն կարող է օգտվել՝ այսպես կոչված եվրոպացի խաղաղապահներին անուղղակի ռազմական աջակցություն տրամադրելու համար։

Bloomberg-ը հայտնել է, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները հիմնված կլինեն այսպես կոչված կամավորների կոալիցիայի աշխատանքի վրա և ապագայում կարող են ներառել բազմազգ ուժեր։ Ըստ այդմ, ճշգրիտ ձևաչափը դեռևս որոշված չէ։