2024 թվականին աշխարհի թեժ կետերում մահացել է հումանիտար օգնության աշխատողների ռեկորդային թիվ՝ 383 մարդ, որոնցից գրեթե կեսը՝ Գազայում պատերազմի ժամանակ, երեքշաբթի հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակին՝ ուրիշներին օգնելու համար ճգնաժամի մեջ հայտնված հազարավոր մարդկանց ամենամյա հիշատակի օրվա ընթացքում։
Սպանությունների թիվը պետք է լինի արթնացման կոչ հակամարտության մեջ հայտնված քաղաքացիական անձանց և նրանց օգնել փորձող բոլոր անձանց պաշտպանության համար, հայտարարել է գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլեթչերը։
«Այս մասշտաբի հարձակումները՝ զրոյական պատասխանատվությամբ, միջազգային անգործության և անտարբերության ամոթալի նշան են,- ասել է Ֆլեթչերը Համաշխարհային մարդասիրական օգնության օրվա կապակցությամբ արված հայտարարության մեջ։ -Որպես մարդասիրական համայնք, մենք կրկին պահանջում ենք, որ իշխանության և ազդեցության դիրքերում գտնվողները գործեն մարդկության շահերից ելնելով, պաշտպանեն քաղաքացիական անձանց և հումանիտար աշխատողներին և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»։
Մարդասիրական աշխատողների անվտանգության տվյալների բազան, որը հավաքում է զեկույցներ 1997 թվականից, նշում է, որ սպանությունների թիվը 2023 թվականի 293-ից աճել է մինչև 383՝ 2024 թվականին, նրանց թվում՝ ավելի քան 180-ը՝ Գազայում։
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) տվյալներով՝ սպանված հումանիտար աշխատողների մեծ մասն իրենց համայնքներին ծառայող ազգային աշխատակիցներ էին, որոնք հարձակման են ենթարկվել աշխատանքի ժամանակ կամ իրենց տներում։
Ըստ OCHA-ի՝ այս տարվա տվյալները աճի միտումի շրջադարձի որևէ նշան ցույց չեն տալիս։ Անցյալ տարի գրանցվել է մորդասիրական օգնության աշխատողների նկատմամբ 599 խոշոր հարձակում, ինչը 2023 թվականի 420-ի համեմատ ավելի է, ցույց է տալիս տվյալների բազան։
2024 թվականի հարձակումների հետևանքով վիրավորվել է նաև 308 հումանիտար աշխատող, առևանգվել է 125-ը, ձերբակալվել՝ 45-ը։ Ըստ տվյալների բազայի՝ վերջին յոթ ամիսներից ավելի ընթացքում տեղի է ունեցել 245 խոշոր հարձակում, որի հետևանքով սպանվել է 265 հումանիտար աշխատող։ Այս տարվա ամենամահացու և ամենասարսափելի հարձակումներից մեկը տեղի է ունեցել Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում, երբ իսրայելական ուժերը մարտի 23-ի լուսաբացից առաջ կրակ են բացել՝ սպանելով 15 բժիշկների և արագ արձագանքման ծառայության աշխատակիցներին, որոնք գտնվել են հստակ տարբերիչ նշաններով ավտոմեքենաներում։
Ըստ տվյալների բազայի՝ 2024 թվականին մարդասիրական օգնության աշխատակիցների նկատմամբ բռնությունը նախորդ տարվա համեմատ աճել է 21 երկրներում, որտեղ ամենատարածված հանցագործներն են եղել կառավարական ուժերը և դրանց առնչվող կազմակերպությունները։
Միաժամանակ, անցյալ տարի ամենամեծ թվով խոշոր հարձակումներն են գրանցվել Պաղեստինի տարածքներում՝ 194, որին հաջորդում են Սուդանը (64), Հարավային Սուդանը (47), Նիգերիան (31) և Կոնգոն (27): Սպանությունների առումով, Սուդանում, որը դեռևս քաղաքացիական պատերազմի մեջ է, 2024 թվականին սպանվել է 60 մարդասիրական աշխատող, զիջելով միայն Գազային և Արևմտյան ափին։
2023 թվականին սպանվել է ավելի քան 25 մարդասիրական աշխատող։





























