ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երեքշաբթի հայտարարել է, որ Հնդկաստանը վիթխարի շահույթ է ստանում ռուսական նավթից՝ այն ձեռք բերելով ավելի ցածր գներով, այնուհետև վերավաճառելով ավելի բարձր գնով։
CNBC-ին տված հարցազրույցում Բեսենթը հայտարարել է, որ Հնդկաստանը հսկայական շահույթ է ստացել Ուկրաինայի պատերազմի ժամանակ ռուսական նավթի վաճառքից։
«Դա... էժան ռուսական նավթ գնելն է և վերավաճառելը որպես ապրանք, որը ստեղծվել է միայն պատերազմի ժամանակ. դա անընդունելի է»,- նշել է նա։





























