Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է ներգաղթի կանոնները խախտած օտարերկրացիների ևս մեկ արտաքսման մասին, գրում է Новости-Грузия-ն։

Այս անգամ ցուցակում կա 30 մարդ, նրանց թվում՝ Հնդկաստանի, Թուրքիայի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրաքի, Հորդանանի և Լիտվայի քաղաքացիներ։

Վրաստանի կառավարությունը իշխանության 13-րդ տարում ակտիվ պայքար է սկսել անօրինական ներգաղթյալների դեմ։

Խորհրդարանը խստացրել է ներգաղթի օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման ընթացակարգերը, ինչպես նաև ներգաղթյալների բնակության և աշխատանքի վայրերի խուզարկությունները։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն ամեն շաբաթ հաղորդում է տասնյակ օտարերկրացիների արտաքսման մասին։

Վերջին երեք ամիսների ընթացքում Վրաստանից արտաքսվել է ավելի քան 530 օտարերկրացի։ Համեմատության համար՝ ամբողջ 2024 թվականի ընթացքում արտաքսվել է 363 օտարերկրացի։