Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 19-ին ВГТРК-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այցելել Մոսկվա։

Ըստ Լավրովի՝ ԱՄՆ նախագահը ստացել է համապատասխան հրավերը։

«Ինչպես գիտեք, նա հրավեր ունի։ Ալյասկայում անցկացված մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հաստատել է այդ հրավերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել էր, որ դա շատ հետաքրքիր է։

Դա հետաքրքիր կլինի բոլորի համար»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։