ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) թարմացրել է իր աշխատակիցների համար գործող կանոնակարգերը, որոնք վերաբերում են երկրում աշխատանքի և նպաստների համար միգրանտների դիմումների մշակմանը։ Այժմ ծառայությունը դիմողներին կգնահատի հակաամերիկյան վարքագծի, հակասեմական հայացքների և ահաբեկչական գաղափարախոսությունների քարոզչության առումով, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
«Ամերիկայում գտնվելու արտոնություններ չպետք է տրամադրվեն նրանց, ովքեր արհամարհում են [մեր] երկիրը և քարոզում են հակաամերիկյան գաղափարախոսություն։ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը կներդնի քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք ուղղված են հակաամերիկյանության արմատախիլ անելուն և ստուգման առավել խիստ միջոցներ կիրառելուն։ Ներգաղթի արտոնությունները, ներառյալ ԱՄՆ-ում բնակվելը և աշխատելը, մնում են արտոնություն, ոչ թե իրավունք»,- հայտարարել է ծառայության ներկայացուցիչ Մեթյու Թագասերը։
Նոր կանոնակարգի համաձայն՝ գերատեստության աշխատակիցներն իրենց հայեցողությամբ կորոշեն, թե արդյոք դիմողը հակաամերիկյան և հակասեմական հայացքների կրող է և «արյոք հավանություն է տվել, քարոզել կամ այլ կերպ աջակցել հակաամերիկյան և ահաբեկչական կազմակերպությունների հայացքներին»։ Ծառայությունը նաև մտադիր է ավելի մանրամասն ուսումնասիրել դիմողների սոցիալական ցանցերը և համապատասխան հարցումներ ուղարկել դրանց ադմինիստրացիաներին։
Ըստ ծառայության՝ կարգավորումն արդեն ուժի մեջ է մտել և վերաբերում է բոլոր նոր դիմումներին։





























