Մահացել է վրացի գործարար, քաղաքական գործիչ և նախկին պատգամավոր Լևան Գաչեչիլաձեն, հաղորդում է «Новости-Грузия»-ն։ Նա 61 տարեկան էր։
Գաչեչիլաձեն հիշվում է Միխեիլ Սաակաշվիլի հանդեպ իր դիմակայմամբ, քանի որ նա միասնական ընդդիմության առաջնորդներից մեկն էր։ Նրա գործունեության գագաթնակետը 2007-2008 թվականներն էին։
Գաչեչիլաձեն 2008 թվականին նախագահական ընտրություններում դարձավ ընդդիմության գլխավոր թեկնածուն՝ հավաքելով ձայների ավելի քան մեկ քառորդը և գրավելով երկրորդ տեղը Սաակաշվիլիից հետո։
Վերջին տարիներին նա ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, գրում է վրացական լրատվամիջոցը։





























