Այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին հայտնաբերվել է Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի քրեական ոստիկաններն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են Մասիսի ոստիկանները։

Փրկարարները դուրս են բերել տղամարդու մարմինը և մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը։