Թուրքիան ոչ պաշտոնապես սկսել է նավային գործակալներից դիմում-նամակներ պահանջել այն մասին, որ իրենց նավերը կապված չեն Իսրայելի հետ և չեն տեղափոխում այդ երկրի համար նախատեսված ռազմական կամ վտանգավոր բեռներ։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են նավագնացության ոլորտի երկու զրուցակից։
Գործակալության զրուցակիցները պնդում են, որ թուրքական նավահանգիստները սկսել են ոչ պաշտոնապես նավային գործակալներից դիմում-նամակներ պահանջել այն մասին, որ նավերը կապված չեն Իսրայելի հետ և չեն տեղափոխում այդ երկրի համար նախատեսված ռազմական կամ վտանգավոր բեռներ։
Նրանք ասել են, որ նավահանգստային վարչությունը բանավոր հրահանգ է տվել նավահանգստային գործակալներին տրամադրել գրավոր երաշխիքներ՝ հավելելով, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական շրջաբերական չկա։ Հրահանգը վերաբերում է Թուրքիայի բոլոր նավահանգիստներին։
Զրուցակիցներից մեկը նշել է, որ երաշխիքային նամակում պետք է նշվի, որ նավերի սեփականատերերը, մենեջերները և օպերատորները կապ չունեն Իսրայելի հետ և որ նավի վրա չկան որոշակի տեսակի բեռներ, մասնավորապես՝ պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր կամ ռազմական սարքավորումներ, որոնք ուղարկվում են Իսրայել։





























