Իտալիայի Ռիմինի նահանգում՝ Գերմանիայի դաշնային դատախազության հարցումով ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ն, ով կասկածվում է «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցմանը մասնակցելու մեջ։ Այս մասին հաղորդվում է Գերմանիայի դատախազության կայքում։
Գերմանական հետաքննության տվյալներով՝ Սերգեյ Կ.-ն եղել է այն խմբի անդամ, որը 2022 թվականի սեպտեմբերին գազատարների վրա պայթուցիկ սարքեր է տեղադրել։ Կասկածյալը այս գործողության համակարգողներից մեկն է։ Գազատարներին հասնելու համար խումբը միջնորդների միջոցով գերմանական ընկերությունից զբոսանավ է վարձակալել՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։
Ձերբակալվածին նախատեսում են արտահանձնել Գերմանիա և դատարանի առաջ կանգնեցնել։




























