Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ինչպես ցույց են տալիս Արևմուտքի և ուկրաինական կողմի քննարկումները, այս բոլոր մտահղացումները, ըստ էության, կապված են ուկրաինական տարածքի ինչ-որ մասում օտարերկրյա ռազմական միջամտության միջոցով երաշխիքներ տրամադրելու հետ։ Եվ ես հուսով եմ, որ նրանք, ովքեր նման պլաններ են մշակում, կամ պարզապես փորձում են ուշադրություն գրավել՝ հուսամ, որ հասկանում են, որ դա բացարձակապես անընդունելի կլինի Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայում բոլոր ողջամիտ քաղաքական ուժերի համար»,- ընդգծել է նախարարը։




























