Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը շարունակվում է։
Դատավոր Կարեն Ֆարխոսյանը հայտարարեց, որ անցնում է խափանման միջոցների հարցի քննությանը առանց փաստաբանների, ընդգծեց, որ փաստաբանները չարաշահում են իրենց իրավունքները:
Ավելի հայտնել էինք, որ փաստաբանների մեծ մասը բոյկոտել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների գործով դատական նիստը։
«Պաշտպանական կողմը որոշել է գոնե այսօր ներկա չգտնվել նիստին, դրանով արտահայտել բողոքը ընդդեմ դատական իշխանության և նախագահող դատարավոր»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել էր փաստաբան Վահե Հովհաննիսյանը։




























