Նախօրեին Վրաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձ կատարելու ժամանակ ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիներ, հաղորդում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով սահմանային ոստիկանությանը։
Գերատեսչության տվյալներով՝ մեղադրյալները Սարփիի սահմանային հատվածով ուղևորվում էին Թուրքիա՝ շրջանցելով պաշտոնական անցակետը։
Քրեական գործ է հարուցվել «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանի անօրինական հատում» հոդվածով։
Այս հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ։





























