Նիդեռլանդները Լեհաստանում Ուկրաինայի ռազմական օգնության կենտրոնը պաշտպանելու համար կուղարկի երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և մոտ 300 զինվորական, ըստ Reuters գործակալության՝ հինգշաբթի հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Այս շաբաթվա սկզբին ռուսական արտադրության անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Լեհաստանի արևելքում գտնվող դաշտում, ինչը մեծացրել է Լեհաստանում հարևան Ուկրաինայում պատերազմի ժամանակ օդային տարածքի խախտումների վերաբերյալ մտահոգությունները։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, շարունակվող հակամարտության և Ուկրաինա տեղափոխման լոգիստիկ աջակցության գործում Լեհաստանի դերի լույսի ներքո (...) Նիդեռլանդները խոստացել է աջակցել մեր օդային տարածքի պաշտպանությանն ու հակաօդային պաշտպանության համակարգերին»,- մամուլի ասուլիսում նշել է Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ ողջունելով Նիդեռլանդների որոշումը։
Նիդեռլանդները հայտարարել են, որ Patriot համակարգերը կտեղակայվեն դեկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա հունիսի 1-ը։
Երեքշաբթի երեկոյան ռազմական անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Լեհաստանի արևելքում գտնվող եգիպտացորենի դաշտում՝ ոչնչացնելով բերքը, կոտրելով մոտակա տների պատուհանները և սրելով լարվածությունը, հաղորդում են լրատվամիջոցները։





























