Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին, հաղորդում է РБК-ն։

Ավելի վաղ Հնդկաստանի արտգործնախարարի հետ բանակցություններ է վարել նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը։ Նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Պուտինի՝ այս տարվերջին Հնդկաստան կատարելիք այցի նախապատրաստական ​​աշխատանքները։

Ըստ Լավրովի՝ կողմերը այդ այցի համար «փաստաթղթերի պատկառելի փաթեթ» կպատրաստեն:

Ջայշանկարը պատմել է, որ բանակցությունների ընթացքում նրանք համաձայնության են եկել վերացնել առևտրային անհավասարակշռությունը՝ ավելացնելով հնդկական արտահանումը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պաշտոնական այցով այցելել է Ռուսաստան 2024 թվականի հուլիսին։