Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը։ Շնորհավորական նամակի տեքստը հրապարակել է ադրբեջանական պետական ԱԶԵՐԹԱՋ գործակալությունը։

«Հարգելի՛ Մեհրիբան Արիֆովնա, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ», - նշվում է ուղերձում։

Պուտինը Ալիևային մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։ «Խնդրում եմ ողջույններս փոխանցել Իլհամ Հեյդարովիչին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին», - ասվում է ռուսաստանյան ղեկավարի շնորհավորանքում։