ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան։
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության Տյանցզինի գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ ՇՀԿ ամենամյա գագաթնաժողովը Չինաստանում կանցկացվի հինգերորդ անգամ։





























