Դատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հայփոստ» ընկերությունը։ 

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն  ի պատասխան հայտնել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը»։

NEWS.am-ի տեղեկություններով, քրեական վարույթն առնչվում է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Արման Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին։