Բրիտանական թագավորական նավատորմն ուսումնասիրում է ռոբոտացված սուզանավերի ստեղծման հեռանկարները, որոնք կարող են կատարել հեռակա առաջադրանքներ ավանդական միջուկային սուզանավերի հետ միասին: Խոսքը Cetus նախագծի մասին է, որի շրջանակում ստեղծվել է նման սուզանավի նախատիպը՝ XV Excalibur-ը:
Վերջին զորավարժությունների ժամանակ սուզանավի գործողությունները կառավարել է Ավստրալիայում տեղակայված հեռակա օպերատորը՝ ավելի քան 16 հազար կմ հեռավորությունից, այդ նույն ժամանակ սուզանավն ինքն է պարեկություն իրականացրել բրիտանական Պլիմութին հարող ջրային տարածքոներում:
Անձնակազմ չունեցող սուզանավի հիմնական առավելությունը ներքին տարածքը սարքավորումներով, սենսորներով և տարբեր առաջադրանքներ կատարելու համար անհրաժեշտ այլ սարքավորումներով համալրելու հնարավորությունն է, գրում է Техкульт-ը: Կյանքի ապահովման համակարգերի, սննդի և թթվածնի պաշարների անհրաժեշտությունը բացառվում է, ինչը XV Excalibur-ը դարձնում է մի քանի անգամ ավելի փոքր, քան ավանդական և միջուկային սուզանավերը:
Սուզանավն ունի 11,8 մ երկարություն, 2,1 մ լայնություն և կշռում է մոտ 19 տոննա: Այլ բնութագրերը՝ արագությունը, հեռավորությունը և էլեկտրակայանի հզորությունը, գաղտնիացված են: Որպես անձնակազմ չունեցող ապագա սուզանավի փորձարարական հարթակ և նախատիպ՝ XV Excalibur-ը սպառազնիություն չունի։ Մշակողները ներկայում ուսումնասիրում են դրա հնարավորությունները՝ հակասուզանավային պատերազմին, մարտական գործողություններին և հետախուզական տվյալների հավաքմանը մասնակցելու համար։




























