Ջոն Բոլթոնը լքել է Վաշինգտոնի կենտրոնում տեղակայված իր գրասենյակը, որտեղ ՀԴԲ գործակալները այսօր ավելի վաղ խուզարկություն էին անցկացրել, հաղորդում է CNN-ը։

Ավտոմեքենա նստելիս Բոլթոնն անտեսել է լրագրողների հարցերը։

Ըստ աղբյուրի՝  ազգային անվտանգության նախկին խորհրդականի գրասենյակի խուզարկությունը թույլատրել է առանձին դաշնային դատավորը։

ՀԴԲ-ն գրասենյակ է ժամանել, երբ դաշնային գործակալները սկսել են խուզարկել Բոլթոնի տունը Մերիլենդի արվարձանում՝ գաղտնի տեղեկության հնարավոր չարտոնված բացահայտման վերաբերյալ նորացված հետաքննության շրջանակում։