Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին պատմել է, որ եվրոպական մայրաքաղաքներից մեկում իրանական ժողովրդի թշնամիների խորհրդակցության է կայացել, որը տեղի է ունեցել Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի սկսվելու հաջորդ օրը՝ նպատակ ունենալով որոշել Իսլամական Հանրապետությանը «փոխարինողին», հաղորդում է Pars Today-ը:
«Իրանում Իսլամական Հանրապետությանը փոխարինող փնտրելու համար հավաքված այս հիմարների մեջ՝ եղել է մեկ իրանցի», - նշել է նա։
Նրա խոսքով, Իրանի վրա հարձակվել են հունիսի 13-ին, իսկ հաջորդ օրը «ԱՄՆ-ի դրածոների մի խումբ հավաքվել է եվրոպական մայրաքաղաքներից մեկում և սկսել քննարկել Իսլամական Հանրապետությանը փոխարինելու հարցը»։
«Նրանք քննարկել են, թե Իսլամական Հանրապետությունից հետո Իրանում ինչ կառավարություն կլինի, թե ու՞մ նշանակել թագավոր»։ Նույնիսկ կոնկրետ մարդու էին ընտրել «թագավորի գահի» համար։ Այսպես էին նրանք պատկերացնում Իրանը։
«Նրանք կարծում էին, որ այս հարձակումը պառակտում կառաջացնի համակարգի և ժողովրդի միջև, որ համակարգը կթուլանա և նրանք կկարողանան իրականացնել իրենց ստոր և չար ծրագրերը։ Իրանի ժողովուրդը, ցուցաբերելով անսասանություն, զինված ուժերի, կառավարության, համակարգի հետ միասին ջախջախիչ հարված հասցրեց այս բոլորին», - հավելել է Խամենեին։





























