ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնգի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։
«Մենք երկու գագաթնաժողով ենք ունեցել, բայց բավական բարեկամացել ենք... Իսկ ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում դա տեղի չէր ունենա, դա աղետ կլիներ։ Բայց կարծում ենք, որ ընդունակ ենք ինչ-որ բան ձեռնարկել այդ հարցում՝ Հյուսիսի և Հարավի միջև, և ըստ իս՝ դուք շատ ավելի պատրաստակամ եք դա անելու համար, քան Հարավային Կորեայի մյուս առաջնորդները, որոնց հետ ես երբևէ աշխատել եմ։ Եվ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը։





























