ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի առաքելության ավարտից և Նիկոլ Փաշինյանի հետ նրա հրաժեշտի հանդիպումից հետո լուրեր տարածվեցին Խալիլ Շիրղոլամիի՝ որպես ՀՀ-ում Իրանի նոր դեսպան նշանակվելու մասին, հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Շիրղոլամին ներկայումս Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների և վերլուծությունների գծով փոխտնօրենն է։