Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 13-ին կայացվել է ՀԾԿՀ նիստում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցի քննարկման ժամանակ։
Նշենք, որ միջնորդությունը ներկայացրել է «Տաշիր» ընկերությունների խմբի, որի մեջ է մտնում նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, փաստաբաններից մեկը՝ Վարդան Ալոյանը, որը մեղադրում է Մեսրոպյանին կողմնակալության և իշխանությունների հետ կապերի մեջ։



























