Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջնորդն է, որն իր կյանքը զոհասեղանին է դրել։ Այս մասին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Արդյունքում՝ այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետության համար պատմական փաստաթուղթ, որը ստորագրվել է օգոստոսի 8-ին։ Վերջին 500-600 տարիների պատմության ընթացքում Հայաստանը երբեք… Գնացեք եւ ուսումնասիրեք պատմությունը։ Հայաստանը երբեք այսքան ինքնիշխան, անկախ եւ ազատ չի եղել։ Դա փաստ է»,- ասել է Հովհաննիսյանը։