Ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։

Մասնավորապես նշվում է. «Մենք` մարզական աշխարհի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս,մեր զորակցությունն ենք հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Վարդան Ղուկասյանը մշտապես՝ նույնիսկ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնելու ժամանահատվածում, կանգնած է եղել մեր կողքին, քաջալերել ու խրախուսել է մեզ։ Վարդան Ղուկասյանն է առաջին այն քաղաքապետը, որն ի շարս մի շարք ազգօգուտ նախաձեռնությունների, օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի մրցաշարերում Հայաստանի դրոշը բարձրացած, հաղթական ցուցանիշներ գրանցած գյումրեցի մարզիկներին, տեղական բյուջեի միջոցներից,տրամադրել է ամսական գումար՝ պարգեւավճարի տեսքով։ Նման հոգածությունն աննախադեպ էր։

Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և հետևողականության արդյունքում Գյումրիում կառուցվել և վերակառուցվել են մարզական մի շարք դպրոցներ, ձեռք է բերվել անհրաժեշտ մարզական գույք,խրախուսվել են պատանի մարզիկները և նրանց մարզիչները։ Այսօր էլ ,նրա աջակցությամբ և ծրագրերով, Գյումրու մարզական աշխարհը երկրորդ շունչն է առնում,պահպանվում և շարունակվում են Գյումրու մարզական ավանդույթները՝ գրանցելով մարզական հաղթանակներ։

Մենք լիահույս ենք,որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտ կվերադառնա իր աշխատանքին` կյանքի կոչելու ազգանվեր ծրագրերը։

Իսրայել Միլիտոսյան- Օլիմպիական խաղերի չեմպիոն ,աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ  /ծանրամարտ/

Լևոն Ջուլֆալակյան - Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ  /հունահռոմեական ըմբշամարտ/

Երվանդ Գրիգորյան - Աշխարհի կրկնակի  և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ /սամբո/

Ռոբերտ Էմմիյան - Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ, Գյումրու պատվավոր քաղաքացի                           / աթլետիկա/

Հայկ Ավետիսյան – ՀՀ  Վաստակավոր մարզիչ /սամբո/

Ալեքսան Կարապետյան - Աշխարհի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/

Գևորգ Դավթյան - Օլիմպիական խաղերի մրցանակակիր , աշխարհի մրցանակակիր և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/

Կարեն Կարապետյան - ՀՀ  Վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/

Վահան Բիչախչյան - ՀՀ  Վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ /ծանրամարտ/ 

Գևորգ Ալեքսանյան – ՀՀ վաստակավոր մարզիչ , միջազգային կարգի մրցավար, Գյումրու պատվավոր քաղաքացի /հունահռոմեական ըմբշամարտ/

Մանվել Սահրադյան - Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ /հունահռոմեական ըմբշամարտ/

Կորյուն Մարտիրոսյան - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ/հունահռոմեական ըմբշամարտ/

Մնացական Իսկանդարյան - Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակաի և եվրոպայի բազմակի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/

Մանվել Ապիկյան - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր /հունահռոմեական ըմբշամարտ/

Ղազարյան Մեխակ -Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ /բռնցքամարտ/

Գարիկ Կարապետյան - աշխարհի և եվրոպայի չեմպիոն , մրցանակակիր /ծանրամարտ/

Գրիգոր Մխիթարյան - աշխարհի և եվրոպայի չեմպիոն  /սամբո/

Հովհաննես Բաչկով - Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի մրցանակակիր, եվրոպայի բազմակի չեմպիոն /բռնցքամարտ/

Մանվել Մուրադյան – ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն , միջազգային կարգի սպորտի վարպետ /բռնցքամարտ/

Արա Խաչատարյան  - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/

Մակար Թամրազյան - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/

Հովհաննես Մարգարյան – Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/

Գոռ Խաչատրյան - Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/

Արուսյակ Գրիգորյան – Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր /գնդակային հրաձգություն/

Անդրանիկ Գևորգյան – ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/

Կարեն Խաչատրյան – Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/

Գևորգ Գևորգյան - ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/

Տիգրան Գևորգյան - ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/ 

Մաքսիմ Մանուկյան – Աշխարհի և եվրոպայի  բազմակի մրցանակակիր /սամբո/

Գառնիկ Չոլակյան - Աշխարհի և եվրոպայի  չեմպիոն /ծանրամարտ/