ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 381.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.47 դրամ (աճել  է 0.40  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.85  դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 378-381.5 դրամով, վաճառվում է 382.5-384.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439 դրամով, վաճառվում է 442–450 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.83 դրամով, վաճառվում է 4.87-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:

Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 443.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.78 դրամով, վաճառվում է 4.87 դրամով: