Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԽ-ից:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին:

Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում: