Երեւանում, փետրվարի 10-ի երեկոյան, ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցի թիվ 38 հասցեում («Մալխաս» սրճարան) ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից երկրորդը` անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձել:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Խոհանոցում (նկուղային հարկ) այրվել է կախովի առաստաղի 2 քմ մակերեսով հատվածը:




























