Հայաստանի կենտրոնական բանկը 2012 թ. կանխատեսում է 3.1-4.8 տոկոս տնտեսական աճ: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի 2012 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Ընդ որում` տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են փոքր-ինչ նվազման ուղղությամբ:
Ըստ ԿԲ-ի` աճ կարձանագրվի արդյունաբերությունում, սակայն այն երկնիշ չի լինի: Արդյունաբերության աճը հիմնականում կապահովվի արտահանման հզոր ներուժ ունեցող ճյուղերի հաշվին` հանքարդյունաμերություն, մետաղագործություն, սննդամթերքի եւ խմիչքների արտադրություն, ադամանդագործություն եւ էներգետիկա:
Ոչ բարձր աճ է սպասվում նաեւ շինարարությունում, ծառայությունների ոլորտում եւ գյուղատնտեսությունում:



























