Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը, պատմական-քաղաքակրթական արմատներին, գեոռազմավարական շահերի օրգանական համընկմանը, տնտեսական-ենթակառաուցվածքային փոխգործակցությանը՝ ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խամենեի սպանությունից օրեր անց: Մինչդեռ պետք է լիներ առաջիններից մեկը:

Խոսում եմ իրանցի գործընկերներիս հետ: Մեղմ ասած՝ տարակուսած են:

Ու՝ ոչ, սա ոչ մի կապ չունի քաղաքական հաշվարկի ու պրագմատիզմի հետ:

Հարցը սուբյեկտայնության խարխլման, ինքնուրույն որոշումներ կայացնելու չկարողության մեջ է»: