Մուրադյանների ընտանիքը Վրաստանի Ախալցխայի շրջանի Նաուկրեբի գյուղում անտուն է մնացել թուրք վարորդի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, հսկայական թուրքական թրեյլերը մխրճվել է տան մեջ ու ամբողջությամբ ավերել այն:

Ընտանիքը թուրք վարորդից պահանջում էվերականգնել տունը եւ պնդում, որ ձմռան այս ցրտին բնակվելու տեղ չունի:

Թուրք վարորդն իր հերթին հայտարարում է, որ թրեյլերը սահել է մերկասառույցի վրա եւ ինքը չի կարողացել կառավարել մեքենան:

Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Վրացական կայքը տեղեկացնում է, որ թուրքական թրեյլերները հաճախ են ավտովթարների պատճառ դառնում Վրաստանում: