Չինաստանը և ԱՄՆ-ն կապ են պահպանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան այցի վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ծյանը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Պետությունների ղեկավարների դիվանագիտությունն անփոխարինելի ռազմավարական ուղղորդող դեր է խաղում Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում, ասել է չինացի դիվանագետը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումների շուրջ ԱՄՆ հաղորդագրությունների վերաբերյալ։





























