ԱՄԷ-ն հայտարարել է Հաբշանի գազային տերմինալի գործունեությունը դադարեցնելու մասին, այն բանից հետո, երբ որսացված իրանական հրթիռների բեկորները ընկել են տարածքում, ըստ «Saudi Gazette»-ի։
Իշխանությունները հայտարարել են, որ ՀՕՊ համակարգերը որսացել են Հաբշանի օբյեկտին և Բաբի նավթային հանքավայրին ուղղված հրթիռները։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Առանձին հայտարարության մեջ Արտաքին գործերի նախարարությունը «դատապարտել է Իրանի հարձակումները՝ դրանք անվանելով վտանգավոր սրացում և միջազգային իրավունքի խախտում»։ Նախարարությունը զգուշացրել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները ուղղակի սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային կայունության և համաշխարհային էներգետիկ անվտանգության համար՝ հավելելով, որ ԱՄԷ-ն իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։




























