Բահրեյնը և Սաուդյան Արաբիան միացնող կամուրջը վնասվել է, հաղորդում է «Pars Today»-ը։

«Ֆահդ թագավորի կամուրջը, որը միացնում է Սաուդյան Արաբիան և Բահրեյնը, հարված է ստացել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։