Մարտի 14-ին Երևանում տեղի ունեցավ Limitless with Mövenpick ներդրողների փակ միջոցառումը։

01.jpg (143 KB)

Միջոցառման ընթացքում արդեն ներդրում կատարած սեփականատերերին հանձնվեցին Accor Live Limitless միջազգային լոյալության ծրագրի անդամակցության հավաստագրերը, որոնց շնորհիվ նրանք ստանում են մի շարք արտոնություններ Accor-ի գլոբալ հյուրանոցային ցանցում՝ ներառյալ հատուկ զեղչեր, առաջնահերթ ամրագրումներ և այլ հնարավորություններ ամբողջ աշխարհում։

10-1.jpg (150 KB)

Օրվա կարևոր իրադարձությունը դարձավ Mövenpick Resort Tsaghkadzor-ի տիպային համարի (showroom-ի) պաշտոնական բացումը, որը տեղի ունեցավ Երևանի կենտրոնում՝ Խանջյան 20 հասցեում։

Հյուրերը հնարավորություն ունեցան առաջին անգամ տեսնել ապագա հյուրանոցի իրական ինտերիերը, մուտք գործել տիպային համար և մոտիկից ծանոթանալ նախագծի դիզայներական լուծումներին ու ընդհանուր կոնցեպտին։

15-1.jpg (134 KB)

Mövenpick Resort Tsaghkadzor-ը ավելին է, քան ներդրում։ Այն, բացի 5-աստղանի հյուրընկալությունից, իր հետ կբերի նաև հարակից ենթակառուցվածքներ ՝ լողավազան, մեծ թենիսի դաշտ, պադլի դաշտ և սահադաշտ, որոնք կկապահովեն հաճախորդների լիարժեք հանգիստը և միաժամանակ կնպաստեն զբոսաշրջիկների հոսքի աճին ողջ տարվա ընթացքում։

14-1.jpg (132 KB)

Նախագիծը ոչ միայն բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ է առաջարկում, այլև նպատակ ունի զարգացնել Ծաղկաձորը որպես միջազգային զբոսաշրջային ուղղություն, համադրելով լեռնային հանգիստը, հարմարավետությունն ու ներդրումային հնարավորությունները։