ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ՝ տարածաշրջանային զարգացումները քննարկելու համար, գրում է WAM գործակալությունը։

Երկու առաջնորդները քննարկել են ԱՄԷ-ի և տարածաշրջանի այլ երկրների վրա Իրանի շարունակվող հարձակումները, դրանց թվում՝ քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների և կենսական նշանակություն ունեցող օբյեկտների դեմ հարվածները։

Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝ երկու կողմերն էլ այդ հարձակումները պետական ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում են համարում։

«Թրամփը դատապարտել է Իրանի հարձակումները և վերահաստատել ԱՄՆ-ի համերաշխությունը Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ տարածաշրջանային գործընկերների հետ, ինչպես նաև Վաշինգտոնի լիակատար աջակցությունն իր տարածքը, կայունությունը և անվտանգությունը պաշտպանելու ջանքերին»,- գրել է WAM-ը։