Ֆրանսիան կրկնապատկելու է Լիբանանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ հասցնելով 17 միլիոն եվրոյի, Х սոցիալական ցանցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։

Այս շաբաթվա սկզբին Լիբանանում Ֆրանսիայի հատուկ բանագնաց Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ անհիմն է ակնկալել, որ Լիբանանի կառավարությունը կզինաթափի «Հըզբոլլահը», այն նույն ժամանակ, երբ Իսրայելը ռմբակոծում է երկիրը։

Իսրայելը մերժել է ուղիղ բանակցությունների վերաբերյալ Բեյրութի առաջարկը, այն անվանելով չափազանց աննշան և չափազանց ուշացած այն կառավարության համար, որը կիսում է «Հըզբոլլահը» զինաթափելու նրա նպատակը, սակայն վախենում է, որ նրա դեմ գործողությունները կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի։