Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հինգշաբթի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի հետ հանդիպման ժամանակ կրկին Իսրայելի հետ զինադադարի և պատերազմը դադարեցնելու համար բանակցությունների վերաբերյալ կոչ է արել, հաղորդում է Reuters-ը։

Աունը շեշտել է «հրադադարի անհրաժեշտությունը և դրա հաջողության համար շահագրգիռ կողմերի անհրաժեշտ երաշխիքներ տրամադրելը»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ։

Լիբանանի նախագահը նշել է, որ «իր հայտարարած բանակցային նախաձեռնությունը դեռևս քննարկվում է, սակայն շարունակվող ռազմական էսկալացիան խանգարում է դրա մեկնարկին»։

Ըստ հայտարարության՝ Աունն ընդգծել է «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև «էսկալացիայի դադարեցման» կարևորությունը։

Լիբանանը տարածաշրջանային պատերազմի մեջ է ներքաշվել մարտի 2-ին, երբ «Հըզբոլլահը» հրթիռներ է արձակել Իսրայելի վրա՝ ի պատասխան իսրայելա-ամերիկյան հարձակումների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդի սպանության։

Իսրայելը պատասխանել է տարբեր շրջաններում զանգվածային ավիահարվածներով և ցամաքային ներխուժումներով, որոնց արդյունքում ավելի քան հազար մարդ է զոհվել։