Չինաստանը հաջողությամբ երկրամերձ ուղեծիր է դուրս բերել CentiSpace-2 խմբի արբանյակները։ Այս մասին հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիան (CASC):

Արբանյակների արձակումն իրականացվել է Jielong-3 («Ցզելուն-3») տանող հրթիռի միջոցով՝ Դեղին ծովի ջրատարածքում գտնվող Հայյան տիեզերակայանից: Մեկնարկը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Պեկինի ժամանակով 23:49-ին:

CentiSpace շարքի արբանյակները նախատեսված են ցածր երկրամերձ ուղեծրից գլոբալ նավիգացիոն համակարգերի ազդանշանների լրացուցիչ փոխանցման համար: