Իրանի իշխանությունները հայտարարել են Հյուսիսային Խորասան նահանգում Իսրայելի օգտին գործող անձանց ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Ինչպես նշել է Հյուսիսային Խորասանի ոստիկանապետը, «հետախուզական տվյալների մանրակրկիտ մոնիթորինգի և տեխնիկական միջոցառումների շնորհիվ բացահայտվել ու ձերբակալվել են թշնամական ցանցերի հետ կապված անձինք, որոնք գործել են երկրի անվտանգության դեմ և թշնամիների օգտին»։ Ոստիկանության պետն ընդգծել է, որ Հյուսիսային Խորասանի անվտանգության ուժերը «մահացու հարված են հասցրել Իսրայելի կողմից կառավարվող միջազգային ցանցի գործակալներին»:

Իրանի հյուսիսարևելյան նահանգի ոստիկանապետը հավելել է, որ «Բոջնուրդ քաղաքում (Հյուսիսային Խորասանի վարչական կենտրոն) գործակալների և դավաճանների բացահայտման ու ձերբակալման գործընթացը շարունակվում է»։