Չինաստանը կոչ է արել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին մասնակցող բոլոր կողմերին (որը սպառնում է նաև Հորմուզի նեղուցին) դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի կանխեն «արատավոր շրջանը» և վերադառնան բանակցությունների սեղանին, հաղորդում է STNN-ը:
«Եթե մարտական գործողությունները շարունակեն սրվել, և իրավիճակն է՛լ ավելի վատթարանա, ողջ տարածաշրջանը կհայտնվի քաոսի մեջ», — հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ պատասխանելով Հորմուզի նեղուցը բացելու նպատակով Իրանի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ճնշումների վերաբերյալ հարցին։
«Ուժի կիրառումը կհանգեցնի միայն արատավոր շրջանի», - հավելել է նա ՝ ընդգծելով, որ այդ պատերազմն ընդհանրապես չպետք է սկսվեր:





























